Արցախի վաստակավոր բժշկի մահվան կապակցությամբ Բակո Սահակյանը ցավակցել է ընտանիքին
Առողջություն
13:50 07/03/2018
ԼՂՀ

Արցախի վաստակավոր բժշկի մահվան կապակցությամբ Բակո Սահակյանը ցավակցել է ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ցավակցական հեռագիր է hղել Էդուարդ Ղուկասյանի ընտանիքին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ Էդուարդ Իշխանի Ղուկասյանի մահվան մասին:

Նա եղել է ճանաչված ու հարգված բժիշկ ՝ իր գործունեությամբ մեծապես նպաստելով Արցախի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը:

Որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ Էդուարդ Ղուկասյանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր և ակտիվ մասնակցություն է ունեցել հանուն ազատության և անկախության մեր գոյապայքարում:

Հայրենիքն արժանվույնս է գնահատել Էդուարդ Ղուկասյանի վաստակը`  պարգևատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով և պետական այլ պարգևներով:

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն և ոգու կորով»:
 

Placeholder
Արցախի վաստակավոր բժշկի մահվան կապակցությամբ Բակո Սահակյանը ցավակցել է ընտանիքին