Կառավարության կառուցվածքի մասին օրիանգիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Քաղաքական
13:43 07/03/2018
Հայաստան

Կառավարության կառուցվածքի մասին օրիանգիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանը քվեարկության ներկայացրեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց. «Մի փաթեթում 55 օրենք է ներկայացված, նույնիսկ այդ փաթեթում օրենքների մի մասը այլ կոդավորում ունի։ Սա իրականաւոմ նախատեսված է եղել երկու փաթեթում ընդունել։ Կարծում եմ՝  անընդունելի է և հակասում է ժողովրդավարական սկզբունքներին այսպիսի տեմպով, այսպիս ծավալուն ու հիմնարար օրենքներ ընդունելը։ Մենք դեմ ենք քվեարկելու»։

Նախագծին կողմ քվերակեց 63, դեմ 32 պատգամավոր, որոշումն ընդունվեց։
Ներման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 63 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև քաղաքացիական ծառայության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

60 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց  «Միջհամայնքային միավորումների մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունելու հարցը:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Դեմ քվեարկեց 8, կողմ 88 պատգամավոր։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է գործող օրենքով օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու ՀՀ նախագահի լիազորությունները վերապահել ՀՀ վարչապետին։

Խորհրդրանն ընդունեց նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։

Placeholder
Կառավարության կառուցվածքի մասին օրիանգիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց