«Ժամանակ». Ով է լինելու փոխվարչապետի պաշտոնում
Օրվա մամուլ
09:30 08/03/2018
Հայաստան

«Ժամանակ». Ով է լինելու փոխվարչապետի պաշտոնում

«Ժամանակ»-ը գրում է. «Ապագա կառավարության կազմը գնալով ավելի որոշակի է դառնում: Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաև փոխվարչապետի պաշտոնը:

Թերթի տեղեկություններով՝ «այդ պաշտոնը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

«Նկատենք, որ Գևորգյանը արդեն երկու անգամ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոն, առաջին անգամ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը և ևս մեկ անգամ 2014 թ. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում: Մնում է պարզել, թե ով է լինելու երկրորդ փոխվարչապետը, իսկ դա շատ բանով կախված է այն հանգամանքից, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը կաս կկազմի նոր կառավարությանը»,- գրել է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժամանակ». Ով է լինելու փոխվարչապետի պաշտոնում