«Ժողովուրդ». Քաղաքապետը ազդվել է «Երկիր Ծիրանի»-ի անդամներից
Օրվա մամուլ
09:19 08/03/2018
Հայաստան

«Ժողովուրդ». Քաղաքապետը ազդվել է «Երկիր Ծիրանի»-ի անդամներից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամների նկատմամբ:

Մարտի 8-ին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատեց տեղեկությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասաց նա:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժողովուրդ». Քաղաքապետը ազդվել է «Երկիր Ծիրանի»-ի անդամներից