Հայաստանում հունվարին սիգարետի արտադրությունը 60.4%-ով աճել է
Տնտեսություն
19:07 08/03/2018
Հայաստան

Հայաստանում հունվարին սիգարետի արտադրությունը 60.4%-ով աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 60.4%-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2017 թվականի հունվարին  Հայաստանում արտադրվել 1 մլն 527.2 հազար հատ սիգարետ, ապա 2018թ-ի հունվարին՝  2 մլն 449.5 հազար հատ:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում. մասնավորապես, արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը, որոշ վայրերում՝ վաճառքը:

Placeholder
Հայաստանում հունվարին սիգարետի արտադրությունը 60.4%-ով աճել է