«Պատրանք և իրականություն». Իր տեսակի մեջ աննախադեպ ցուցահանդես Երևանում
Մշակույթ
17:07 08/03/2018
Հայաստան

«Պատրանք և իրականություն». Իր տեսակի մեջ աննախադեպ ցուցահանդես Երևանում

Հայաստանի ազգային պատկերասրահի  Ժամանակավոր ցուցադրությունների սրահում  վաղը կմեկնարկի ֆրանսաբնակ հայազգի արվեստագետներ Գևորգ և Վարդան Թառլոյանների «Պատրանք և իրականություն» ցուցահանդեսի բացումը:

Կցուցադրվեն Թառլոյան եղբայրների մոդելավորած հագուստները, իսկ ցուցադրությունը կուղեկցվի արական սեռի հայ լավագույն երաժիշտների համերգով:

Ցուցադրանքը լայն հանրության համար կգործի մարտի 9-ից ապրիլի 7-ը։

ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած այս ցուցահանդեսն իր տեսակի մեջ աննախադեպ է Հայաստանում և ունի ինչպես գեղագիտական, այնպես էլ կիրառական լայն հնարավորություններ:

Մինչ պաշտոնական բացումը  պատկերասրահ առաջինն այցելել է Panorama.am-ի լուսանկարիչը:







 

Placeholder
«Պատրանք և իրականություն». Իր տեսակի մեջ աննախադեպ ցուցահանդես Երևանում