«ՀԺ». Վրաստանը հարմար ու վստահելի մեկնարկային թեկնածու է
Օրվա մամուլ
09:33 09/03/2018
Հայաստան

«ՀԺ». Վրաստանը հարմար ու վստահելի մեկնարկային թեկնածու է

«Հայկական ժամանակ» թերթը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցին և հայ-վրացական հարաբերություններին, արել է այսպիսի նշումներ:

«Հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ավանդական դրական միտումը և ջերմությունը: Հարկ է նշել, նախ և առաջ, որ Հայաստանն ու Վրաստանը սենտիմենտալ պատճառներից զատ, նաև ինչ-որ առումով ստիպված են պահպանել ջերմ հարաբերությունները: Հայ-վրացական փոխհարաբերությանների վատթարացումը Հայաստանին կսպառնա բացարձակ շրջափակմամբ, իսկ Վրաստանին, իր իսկ մտավախությամբ՝ նոր անջատողականությամբ, ի դեմս Ջավախքի: …

Տարածաշրջանում ինտեգրացիոն քաղաքականության առումով էլ հայ-վրացական հարաբերությունները մեծ նշանակության ունեն: Հայաստանի հայտարարած «և, և»-ի քաղաքականությունը կյանքի կոչելու համար բավարար չէ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ զուգահեռ համագործակցությունը, կամ անգամ անդամակցությունը: Շատ կարևոր է երկկողմ ջերմ հարաբերություններ հաստատել և սերտ առնվազն քաղաքական համագործակցություն ծավալել երկու պայմանական ճամբարներում գտնվող կամ դեպի դրանք շարժվող երկրների հետ: Վրաստանն այս առումով ևս ավելի քան հարմար ու վստահելի մեկնարկային թեկնածու է»,- գրել է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«ՀԺ». Վրաստանը հարմար ու վստահելի մեկնարկային թեկնածու է