Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է. «ՉԻ»
Օրվա մամուլ
09:48 09/03/2018
Հայաստան

Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ «Սանկտ Պետերբուրգ կատարած գործուղումից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է։

«Նա բուժզննում է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնում նրան տեսության է գնացել նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը ստիպված երկու ժամ հերթ է կանգնել, քանի որ Սասուն Միքայելյանին այցելողների թիվը աննախադեպ մեծ է եղել։ Երկու ժամ հիվանդասենյակի մոտ սպասելուց հետո Փաշինյանը Միքայելյանի հիվանդասենյակում մնացել է ևս երկու ժամ, ինչի հետևանքով այստեղ կրկին մեծ հերթ է գոյացել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է. «ՉԻ»