Եվրահանձնաժողովը Ուկրաինային առաջարկել է 1 մլրդ եվրոյի աջակցություն
Քաղաքական
16:39 09/03/2018
Աշխարհ

Եվրահանձնաժողովը Ուկրաինային առաջարկել է 1 մլրդ եվրոյի աջակցություն

Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային  1 միլիարդ եվրո տրամադրելու առաջարկը՝ տնտեսական կայունացմանն ու կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու համար: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում։

«Առաջարկը հետևում է Ուկրաինայի իշխանությունների խնդրանքին, և Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ու Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի միջև անմիջական քննարկումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը նշել է, որ չորրորդ մակրոտնտեսական ֆինանսական աջակցության ծրագրի առաջարկը ցույց է տալիս ԵՄ-ի`Ուկրաինայի հետ համերաշխության հանձնառությունը:

Placeholder
Եվրահանձնաժողովը Ուկրաինային առաջարկել է 1 մլրդ եվրոյի աջակցություն