Մխիթարյանը երեկվա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Սպորտ
11:11 09/03/2018
Աշխարհ

Մխիթարյանը երեկվա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախօրեին «Արսենալ»-ի կազմում իր առաջին գնդակը խփեց։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլան»-ն իր հարկի տար էր ընդունել է «Արսենալ»-ին: Խաղն ավարտվեց 0:2 հաշվով՝ ի օգուտ «Արսենալի»։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին Լոնդոնում:

Հայազգի ֆուտբոլիստը սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Լավ եմ զգում, որ հաշվիը բացվեց իմ առաջին գոլով»։

«Զինագործների» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝  Հենրիխ Մխիթարյանն ասել է. «Առաջին խաղակեսում շատ լավ խաղացինք: Երկրորդում այդքան էլ լավ չկենտրոնացանք։ Բայց ամենակարևորը «Արսենալը» երկու գնդակի առավելություն ունեցավ: Այժմ մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ խաղին `«Ուոտֆորդի» դեմ, ապա կրկին «Միլանի»: Հիմա մենք գիտենք, որ երկրորդ խաղը մեզ համար հեշտ չի լինի, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի առաջ գնանք»։

Խաղից հետո Whoscored.com-ը ներկայացրել է, որ Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասին: Նրա 47 փոխանցումից թիմակիցներին հասել է 83 տոկոսը: Հայազգի ֆուտբոլիստը կատարել է 2 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 5 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ խլել է գնդակը, 1 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:

Մխիթարյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նա ստացել է 9.1 գնահատականը և ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Placeholder
Մխիթարյանը երեկվա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել