Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում երկրորդ անգամ կվիրահատեն
Առողջություն
11:29 10/03/2018
Հայաստան

Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում երկրորդ անգամ կվիրահատեն

Արցախում զինծառայության ընթացքում՝ 2016թ. հունիսի 24-ին գլխի շրջանում վնասվածք ստացած Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է: Այն տևել է մոտ 7 ժամ: Նման տեղեկություններ է իր ֆեյսբուքյան էջում հայտնել Թագուհի Օհանյանը, ով Գերմանիայում զինվորի ու նրա ընտանիքի կողքին է:

«Մեր հերոսն իրեն լավ է զգում, դուխով, ժպիտը դեմքին, ոնց իրեն գիտեք»,-մանրամասնում է նա:
Առաջիկա 10-15 օրվա ընացքում Ալբերտին կվիրահատեն երկրորդ անգամ:

Հիվանդասենյակից ուղիղ կապին միացած Ալբերտ Դալլաքյանն էլ շնորհավորեց հայ կանանց, մայրիկների, աղջիկների  տոնը. «Մաղթում եմ առողջություն, միշտ սիրուն լինեք»:

Մի քանի ժամ առաջ հրապարակված տեսանյութում  արդեն Ալբերտն առանց օգնության քայլում է, խոսում:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Placeholder
Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում երկրորդ անգամ կվիրահատեն