Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրը Ստասիկ Նազարյանն էր
Սպորտ
12:14 10/03/2018
Հայաստան

Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրը Ստասիկ Նազարյանն էր

Փհենչհանում մեկնարկել են ձմեռային պարալիմպիկ խաղերը: Միջազգային օլիմպիական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այն ռեկորդային է մասնակիցների թվաքանակի առումով: Վեց մարզաձևերում հանդես կգա 48 երկրի 567 մարզիկ:

Բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Ստասիկ Նազարյանն էր:

Ձմեռային պարալիմպիկ խաղերում առաջին անգամ ներկայացուցիչ կունենան Վրաստանը (2 մասնակից), Հյուսիսային Կորեան (2) և Տաջիկստանը (1):

Placeholder
Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրը Ստասիկ Նազարյանն էր