Կառլսենը և Կրամնիկը հրաժարվել են մասնակցել Grand Chess Tour-ին, Լևոն Արոնյանը կմասնակցի
Սպորտ
16:16 10/03/2018
Աշխարհ

Կառլսենը և Կրամնիկը հրաժարվել են մասնակցել Grand Chess Tour-ին, Լևոն Արոնյանը կմասնակցի

Grand Chess Tour շախմատային սերիայի կազմակերպիչները հայտնել են 2018 թվականի մրցաշարի մասնակիցների կազմը, գրում է championat.com-ը։

Մրցաշարին մասնակցելուց հրաժարվել են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը։ Վերջիններիս հրաժարականի պատճառով հրավերք է ստացել ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինը։ Նա համաձայնել է մասնակցել մրցաշարին։

Կազմակերպիչների հետ պայմանագրեր կնքել են Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կաունան, Ալեքսանդր Գրիշուկը, Սերգեյ Կարյակինը, Շահրիար Մամեդյարովը, Հիկարունակամուրան, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վիշե-Լագրավը։

Մրցաշարն այս տարի կանցկացվի Լյովենում (Բելգիա), Փարիզում (Ֆրանսիա), Սենտ Լուիսում (ԱՄՆ) և Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)։

Placeholder
Կառլսենը և Կրամնիկը հրաժարվել են մասնակցել Grand Chess Tour-ին, Լևոն Արոնյանը կմասնակցի