Մերկելը պատմել է, թե գարեջրի դիմաց ինչ է ստանում Պուտինից
Քաղաքական
19:25 12/03/2018
Աշխարհ

Մերկելը պատմել է, թե գարեջրի դիմաց ինչ է ստանում Պուտինից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահի հետ երբեմն փոխանակվում են համադամ ուտեստներով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։

«Հայտնի է, որ ՌԴ նախագահը հաճույքով գերմանական գարեջուր է խմում, երբեմն փոխանակություններ կատարելու հնարավորություն կա։ Ես մի անգամ շատ համեղ ապխտած ձուկ եմ ստացել»,- ասել է Մերկելը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստան այցերի ժամանակ իրեն երբեմն գարեջուր է բերում։

Placeholder
Մերկելը պատմել է, թե գարեջրի դիմաց ինչ է ստանում Պուտինից