Ինչ ելք կունենա «Երկիր Ծիրանիի» նախաձեռնությունը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:32 13/03/2018
Հայաստան

Ինչ ելք կունենա «Երկիր Ծիրանիի» նախաձեռնությունը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է, թե «Երկիր ծիրանի» խմբակցություը պատրաստվում է ավագանու հաջորդ նիստին հանդես գալ նախաձեռնությամբ՝ առաջարկելով Մյասնիկյան արձանի մոտակայքում հուշարձան տեղադրել՝ նվիրված 2008-ի Մարտի 1-ի ողբերգության հետևանքով  սպանված 10 զոհի հիշատակին:

«Հուշարձան տեղադրելու  այդ նախաձեռնությանը  ՀՀԿ-ն արդեն դեմ է արտահայտվել: Մարտի 1-ի զոհերին նվիրված  հուշարձան տեղադրելու նախաձեռնության շուրջ, պարզվում է կոնսենսուս  չկա նաև ավագանու «Ելք» խմբակցությունում: Մեր տեղեկություններով՝ նախաձեռնությանը կտրականապես դեմ են հատկապես  դաշինքի մաս կազմող  «Հանրապետություն» կուսակցության անդամները: Նրանց պնդմամբ՝ նախաձեռնության  հիմնավորման մեջ  չկան հստակ  ձևակերպումներ: Ավելին՝ ներկայացված ձևակերպումներով փորձ է արվում  նսեմացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերն ու մասնակցությունը, մեղսակցությունը Մարտի 1-ի սպանդին»«- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
Ինչ ելք կունենա «Երկիր Ծիրանիի» նախաձեռնությունը. «Ժամանակ»