Նիկոլ Քիդմանը նորից  կխաղա հեռուստասերիալում
Մշակույթ
17:21 13/03/2018
Աշխարհ

Նիկոլ Քիդմանը նորից կխաղա հեռուստասերիալում

Օսկարակիր Նիկոլ Քիդմանը կրկին կխաղա  հեռուստասերիալում, գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով  The   Hollywood  Reporter-ին:

Նոր հեռուստասերիալի պրոդյուսերն է Դևիդ Քելլին: Նա և Քիդմանն արդեն մեկ անգամ համագործակցել են «Մեծ փոքր ստեր» նախագծի շրջանակում: Ինչպես այդ հեռուստասերիալը, այնպես էլ նորը կարտադրվի HBO ընկերության կողմից:

Քիդմանը նոր հեռուստասերիալում  կխաղա հաջողակ հոգեթերապևտի դերը: Նա ունի նվիրված ամուսին, տղան սովորում է Նյու Յորքի էլիտար դպրոցներից մեկում: Ըստ սցենարի՝  հերոսուհու կյանքում  սարսափելի իրադարձություններ են տեղի ունենում  իր առաջին գրքի հրապարակումից հետո:

Placeholder
Նիկոլ Քիդմանը նորից կխաղա հեռուստասերիալում