Արդարադատության նախարարը լուրջ քննարկում կունենա Հ1-ի ղեկավարության հետ
Իրավունք
13:09 14/03/2018
Հայաստան

Արդարադատության նախարարը լուրջ քննարկում կունենա Հ1-ի ղեկավարության հետ

«Այսօր յուրաքանչյուր անձ կախում է իր կրծքից մի բեյջ, անունը դնում է elak.am կայքի լրագրող և ասում՝ խնդրում եմ, թույլ տվեք, ես մուտք գործեմ քրեակատարողական հաստատություն»,-անդրադառնալով ՔԿՀ-ներ լրագրողների մուտքի դժվարություններին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արադարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա հորդորեց չմոռանալ, որ ՔԿՀ-ն հանգստյան վայր չէ, կալանավայր է, հատուկ ռեժիմային գոտի և պահանջում է հատուկ վերաբերմունք:

Դ. Հարությունյանին շատ է մտահոգել  Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագծի լրագրողի պատրաստած ռեպորտաժն ազատազրկված կանանց մասին:

«Կարծում եմ՝ դա անթույլատրելի է: Լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, քանի որ սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որը տեղի է ունեցել Հ1-ի կողմից»,-ասաց նա:
 

Placeholder
Արդարադատության նախարարը լուրջ քննարկում կունենա Հ1-ի ղեկավարության հետ