«Ժամանակ». Նիկոլը կա՛մ միայնակ կգնա Ազատության հրապարակ, կա՛մ դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու
Օրվա մամուլ
09:26 14/03/2018
Հայաստան

«Ժամանակ». Նիկոլը կա՛մ միայնակ կգնա Ազատության հրապարակ, կա՛մ դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու

«Ժամանակ»-ը գրում է, թե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից  վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության  հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն:

«Սակայն այս պահին Ազատության  հրապարակում համատեղ գործողությունների շուրջ կոնսենսուսի կայացման հավանականությունը զրո է: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ երկընտրանքի  առաջ է՝ նա կամ պետք է հրաժարվի Ազատության  հրապարակ գնալու իր որոշումից, և այդ դեպքում «Ելք» դաշինքը նրան կառաջադրի  վարչապետի թեկնածու, կամ չունենալով «Ելք»-ի մյուս կուսակցությունների աջակցությունը՝  միայնակ գնում է Ազատության հրապարակ, և այդ  դեպքում «Ելք» խմբակցությունը նրան չի առաջադրում վարչապետի թեկնածու»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժամանակ». Նիկոլը կա՛մ միայնակ կգնա Ազատության հրապարակ, կա՛մ դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու