Հունվարին պանրի և մածունի արտադրությունն աճել է
Տնտեսություն
20:15 14/03/2018
Հայաստան

Հունվարին պանրի և մածունի արտադրությունն աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվարին  Հայաստանում արտադրվել է 1 012.5  տոննա պանիր, ինչը 2017թ-ի համեմատ աճել է 4.7%-ով։

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  այս տարվա հունվարին  28.3%-ով ավելացել է նաև մածունի արտադրությունը. եթե 2017 թ-ի հունվարի հանրապետությունում արտադրվել է 386.4 տոննա  մածուն, ապա 2018թ-ի հունվարին՝  495.8 տոննա:

Նշված ժամանակահատվածում  79 տոկոսով ավելացել է նաև կաթնաշոռի արտադրությունը՝ կազմելով  92.7 տոննա:

Վիճակագրության համաձայն՝ հունվարի  8.8%-ով  նվազել է թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 335.1 տոննա,  8.1%-ով ՝ կաթի արտադրությունը և կազմել 17 034.6  հազար:

 

Placeholder
Հունվարին պանրի և մածունի արտադրությունն աճել է