Չծնված երեխային սպանելու համար 30 տարով ազատազրկված կինը դուրս է եկել բանտից
Առողջություն
12:26 14/03/2018
Աշխարհ

Չծնված երեխային սպանելու համար 30 տարով ազատազրկված կինը դուրս է եկել բանտից

Սալվադորում աբորտի համար 30 տարվա ազատազրկման դատապարտված կինը վաղաժամկետ ազատ է արձակվել: Նա բատում մնացել է 15 տարի: BBC News-ի  փոխանցմամբ, երկրի գերագույն դատարանն է նման որոշում կայացրել:

Մայրի Վերոնիկան դատապարտվել էր 2003-ին՝ իր չծնված երեխային սպանելու մեղադրանքով:  Կինը դատարանում էլ իր մեղքը չի ընդունել, նա վստահեցրել է, որ տեղի ունեցածը վիժում է:

Բանտից դուրս գալիս նրան դիմավորել են ծնողները, հարազատները, լրագրողները, ակտիվիստները: Կինը հայտարարել է, որ սկսելու է ուսումնասիրել իրավաբանություն:

«Ես երջանիկ եմ, որ նորից ընտանիքիս հետ եմ: Ես ուզում եմ սովերել իրավաբանություն, հասկանալու, թե ինչ պատահեց ինձ հետ և օգնելու այլ կանանց»,-ասել է նա:


 

Placeholder
Չծնված երեխային սպանելու համար 30 տարով ազատազրկված կինը դուրս է եկել բանտից