«Ժողովուրդ». ԱԺ-ում վարչապետի ընտրությունը անցկացվելու է բաց քվեարկությամբ
Օրվա մամուլ
09:42 15/03/2018
Հայաստան

«Ժողովուրդ». ԱԺ-ում վարչապետի ընտրությունը անցկացվելու է բաց քվեարկությամբ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ին` ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու:

«Այդ ընտրություններն անցկացվելու են բաց քվեարկությամբ, և հստակ երևալու է, թե պատգամավորներից ով ինչպես է քվեարկել: Ի տարբերություն ԱԺ-ում երկրի նախագահի ընտրության, երբ կողմ պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-րդը, վարչապետի դեպքում անցողիկ շեմը բավական ցածր է: Վարչապետն ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ հարկավոր է 53 կողմ քվե:

«Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 58 պատգամավոր, և նրանց քանակը բավարար է անգամ` առանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի օգնության իրենց վարչապետի թեկնածուին անցկացնելու համար: Վարչապետի հավանական թեկնածու համարվում է Սերժ Սարգսյանը, ու հիմա հետաքրքիր է՝ նրա ընտրության ժամանակ ինչպես իրեն կպահի «Ծառուկյան» խմբակցությունը և ինչպես կհիմնավորի այդ քվեարկությունը: Հիշեցնենք, որ պաշտոնապես այս խմբակցությունը ընդդիմադիր է»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». ԱԺ-ում վարչապետի ընտրությունը անցկացվելու է բաց քվեարկությամբ