Հայաստանում կստեղծվի  Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ
Տնտեսություն
11:40 15/03/2018
Հայաստան

Հայաստանում կստեղծվի Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ

Լիբանանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ ամփոփելով Լիբանան կատարած պաշտոնական այցի արդյունքները:

Նրա խոսքով՝ այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարեն Կարապետյանը  Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների  և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին   հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարելու ուղղությամբ, բացի այդ հանձնարարեց  կառավարության աշխատակազմ ներկայացնել  առաջարկներ հայ-լիբանանական միջկառավարական համատեղ հանձաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի   ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ:

Վարչապետը նաև ասաց՝ պետք է հստակ ձևակերպել այն բիզնեսմենների այցերի ժամանակացույցը,  որոնց հետ Հայաստան այցելելու  պայմանավորվածություն ենք ձեռք բերել։ 

Placeholder
Հայաստանում կստեղծվի Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ