«Հրապարակ». Էդմոն Մարությանը չի վերադարձել ԱՄՆ-ից
Օրվա մամուլ
09:32 16/03/2018
Հայաստան

«Հրապարակ». Էդմոն Մարությանը չի վերադարձել ԱՄՆ-ից

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Էդմոն Մարուքյանը պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան։ Երեկ «Ելք» դաշինքը հաղորդագրություն տարածեց, որ Մարուքյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում՝ ՀՀ  ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին»։

«Սակայն ակնհայտ է, որ նա հապաղում է վերադառնալ, քանի որ այս փուլում սուր քննարկումներ են գնում դաշինքում՝ փողոց դուրս գալու վերաբերյալ, և «Քաղաքացիական պայմանագիր» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կարծիքները պայքարի ուղիների հարցում տրամագծորեն տարբեր են։ Մարուքյանը նախընտրել է վերադառնալ այն ժամանակ, երբ քննարկումներն ավարտված և հարցի լուծումը գտնված կլինեն»,- գրում է թերթը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Էդմոն Մարությանը չի վերադարձել ԱՄՆ-ից