Բերբերյան. Ցրտահարության վտանգը պահպանվում է
Տնտեսություն
12:44 16/03/2018
Հայաստան

Բերբերյան. Ցրտահարության վտանգը պահպանվում է

Հայաստանում ծաղկած ծառերի ցրտահարության վտանգը պահպանվում է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Տարին անհարթ է մտնում, անհանգիստ տարի է, ջերմաստիճանի տատանումները խոսում են այն մասին, որ դեռ ցրտահարության վտանգ կա, հույս ունենք, որ կխուսափենք»,-ասաց նա:

Մասնագետը այգետերերին կոչ է անում փայտի, տերևների կույտեր պատրաստել, որպեսզի ջերմաստիճանի հնարավոր անկման դեպքում ծխի ապահովումն արագ իրականացնեն:

Ցրտահարության վտանգ սպառնում է միայն ծիրանենիներին, իսկ մյուս բույսերը ոռոգման խնդիր ունեն:

«Բոլ եղավ, որ գյուղացու ջուրն օգտագործեն իրենց չար նպատակներով: Առկա ձնածածկույթի հալվելու դեպքում կարող են ջրամբարները լցնել, դրա համար ջրատարները պետք է մաքուր պահեն, անբանություն չցուցաբերեն»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Բերբերյան. Ցրտահարության վտանգը պահպանվում է