ՄԱԿ-ում զանգվածային գործադուլ է
Տնտեսություն
17:18 16/03/2018
Աշխարհ

ՄԱԿ-ում զանգվածային գործադուլ է

ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի աշխատակիցներն այսօր զանգվածային գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի 37-րդ նիստը հետաձգվել է:  Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Երեկ Ժնևի գրասենյակի աշխատակիցները կողմ են քվեարկել արհմիության՝ մեկօրյա գործադուլ անցկացնելու որոշմանը, դրան նախորդել էր աշխատավարձերի 5.1 տոկոսով նվազեցումը:

Աշխատավարձերի կրճատման մասին որոշումը կայացրել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքում գտնվող գլխավոր գրասենյակը, նշելով, որ պատճառը կենսամակարդակի նվազումը: Գործադուլ հայտարարած աշխատակիցները պնդում են, որ ՄԱԿ-ում հաշվի չեն առել հանգամանքը, որ Ժնևը համարվում է ապրելու համար ամենթանկ քաղաքը: Արհմիությունը զգուշացրել է, որ աշխատավարձի նման նվազեցումը բացասական հետևանքներ կունենա:

Placeholder
ՄԱԿ-ում զանգվածային գործադուլ է