Եվրոպայի լիգայում «Արսենալ»-ի հաջորդ մրցակիցը ԲԿՄԱ-ն է լինելու
Աշխարհում
16:45 16/03/2018
Աշխարհ

Եվրոպայի լիգայում «Արսենալ»-ի հաջորդ մրցակիցը ԲԿՄԱ-ն է լինելու

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 2017/18 մրցաշրջանի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Ռուսական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ  Լոնդոնի «Արսենալ»-ը քառորդ եզրափակչում կխաղա Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:

Մյուս զույգերը կազմեցին` «Լայպցիգ»-«Մարսել», «Ատլետիկո»-«Սպորտինգ» և «Լացիո»-«Զալցբուրգ»:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 12-ին:

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, գրելով՝ «Մոսկվան կանչում է»։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» 3:1 հաշվով հաղթել է «Միլանին»:

Placeholder
Եվրոպայի լիգայում «Արսենալ»-ի հաջորդ մրցակիցը ԲԿՄԱ-ն է լինելու