Հավակնորդների մրցաշարի  6-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Ուեսլի Սոյի հետ
Սպորտ
11:00 16/03/2018
Հայաստան

Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Ուեսլի Սոյի հետ

Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է եղել Ալեքսանդր Գրիշչուկը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայիքց տեղեկանում ենք, որ սպիտակներով խաղացող մեր շախմատիստը պարտիայի ամբողջ ընթացքում ուներ մեծ առավելություն, սակայն կարևոր պահին Արոնյանը վրիպել է, և պարտիան ավարտվել է հաշտությամբ: Մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ: Հաշտությմաբ ավարտվել են նաև Դին Լիժեն – Շահրիյար Մամեդյարով և Ուեսլի Սո – Վլադիմիր Կրամնիկ պարտիաները:

Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո.

1. Ֆաբիանո Կարուանա 3.5
2-3 Վլադիմիր Կրամնիկ 3
2-3 Շահրիյար Մամեդյարով 3
4-6 Լևոն Արոնյան 2.5
4-6 Ալեքսանդր Գրիշչուկ 2.5
4-6 Դին Լիժեն 2.5
7-8 Սերգեյ Կարյակին 1.5
7-8 Ուեսլի Սո 1.5

Հավակնորդների մրցաշարի  6-րդ տուրի զույգեր են՝ 

Ֆաբիանո Կարուանա – Ալեքսանդր Գրիշչուկ
Ուեսլի Սո – Լևոն Արոնյան
Դին Լիժեն – Սերգեյ Կարյակին
Շահրիյար Մամեդյարով – Վլադիմիր Կրամնիկ

Placeholder
Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Ուեսլի Սոյի հետ