Արցախում մեկ տարվա ընթացքում ժամկետանց վարկերը նվազել են 33.8 տոկոսով
Տնտեսություն
12:08 17/03/2018
ԼՂՀ

Արցախում մեկ տարվա ընթացքում ժամկետանց վարկերը նվազել են 33.8 տոկոսով

Արցախում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 147 միլիարդ 900.3 մլն դրամ, որոնք 2017թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են 25.6 տոկոսով:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրլ են ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ նշելով, որ վարկերի 0.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք, 2017թ.-ի մարտի 1-ի համեմատությամբ, նվազել են 33.8 տոկոսով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 57.1 տոկոսը, որոնք 2017թ.-ի մարտի 1-ի համեմատությամբ աճել են 8.6 տոկոսով:

2018թ. մարտի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 101 միլիարդ 431.1մլն դրամ և, 2017թ.-ի մարտի 1-ի համեմատությամբ, աճել են 31.6 տոկոսով:

Ավանդների ընդհանուր ծավալում 77.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.3 տոկոսը` նպատակային ավանդները:

Placeholder
Արցախում մեկ տարվա ընթացքում ժամկետանց վարկերը նվազել են 33.8 տոկոսով