Լևոն Արոնյան. Շատ եմ ափսոսում, որ չխաղացի հաղթանակի տանող այս հեշտ տարբերակը
Աշխարհում
11:18 17/03/2018
Հայաստան

Լևոն Արոնյան. Շատ եմ ափսոսում, որ չխաղացի հաղթանակի տանող այս հեշտ տարբերակը

Հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, պարտիայի ընթացքում ունենալով որոշիչ առավելություն, ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

«Շատ եմ ափսոում, որ չխաղացի հաղթանակի տանող այս հեշտ տարբերակը» – Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Արոնյանը, երբ ՖԻԴԵ-ի մամուլի խոսնակ Անաստասիա Կարլովիչը ցույց է տվել համակարգչի կողմից առաջարկվող հաղթական տարբերակը:

Արոնյանը նաև նշել է, թե չի հասկանում ինչպես կարող էր կատարել 29. Թd8 քայլը:

«Զգում էի, որ դիրքս պետք է պարտված լիներ, սակայն թե ինչպես Արոնյանը պետք է ստանար որոշիչ առավելություն, չեմ գտել»- ասել է Գրիշչուկը:

Placeholder
Լևոն Արոնյան. Շատ եմ ափսոսում, որ չխաղացի հաղթանակի տանող այս հեշտ տարբերակը