Արցախը և Հայաստանն առողջապահության ոլորտի փոխըմբռնման հերթական հուշագիրն են ստորագրել
Առողջություն
15:38 17/03/2018
Հայաստան

Արցախը և Հայաստանն առողջապահության ոլորտի փոխըմբռնման հերթական հուշագիրն են ստորագրել

ՀՀ ԱՀ առողջապահության նախարարներն այսօր Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն դրա 2018-2019 թվականներին նորածինների  ֆենիլկետոնուրիա  հիվանդության վաղ հայտնաբերման սկրինինգի իրականացման ծախսերն իր վրա է վերցնում ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը: 2020 թվականից այդ ծախսերը կհոգա Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջեի հաշվին:

ԱՆ-ից հիշեցնում են, որ անցած տարվա ապրիլին  նույնատիպ հուշագիր է ստորագրվել նորածնային մեկ այլ սկրինինգի` բնածին հիպոթերիոզի վաղ հայտնաբերման և բուժման համար։

Լևոն Ալթունյանը բժիշկներին ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և  արդյունքները։ Նախարարն անդրադարձել է նաև Արցախում էլեկտրոնային առողջապահության ներդրմանը։ Նա փաստել է, որ 2017 թվականի մայիսից պետական պատվերի, ինչպես նաև սոցփաթեթի շահառուներին մատուցված ծառայությունների վճարումը բժշկական հաստատություններին կատարվում է համակարգում գրանցվող տվյալների հիման վրա, ինչի արդյունքում կրճատվել են ամսական վճարումների ժամկետները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայացնելով համակարգի ընձեռած հնարավորությունները` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծել է, որ  Էլեկտրոնային առողջապահությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և Արցախում կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` ապահովելով ծառայությունների որակը, հասանելիությունն  ու արդյունավետությունը:

Placeholder
Արցախը և Հայաստանն առողջապահության ոլորտի փոխըմբռնման հերթական հուշագիրն են ստորագրել