Ռուսաստանից դեպի  Հայաստան տուրերն ավելացել են 28 տոկոսով
Տնտեսություն
14:56 17/03/2018
Հայաստան

Ռուսաստանից դեպի Հայաստան տուրերն ավելացել են 28 տոկոսով

Ռուսաստանից Հայաստան տուրիստական այցերը 2017-ին 2016-ի  համեմատ ավելացել են 28 տոկոսով՝ հասնելով 368 հազարի: Նման տվյալներ է հրապարակել ТурСтат վերլուծական գործակալությունը:

Ընդհանրապես Ռուսաստանից տարբեր ուղղություններով տուրիստական այցերն աճել են 25 տոկոսով՝ հասնելով մինչև տարեկան 40 մլն-ի:

Ռուսաստանից կատարած  զբոսաշրջային այցերի թվում Հայաստանը 26-րդ հորիզոնականում է՝ մի փոքր զիջելով ԱՄԷ-ին, առաջ անցնելով Իսրայելից:

Առաջին տասնյակում են Թուրքիան (4,5 մլն), աբխազիան (4,3մլն), Ֆինլանդիան (3.3 մլն), Ղազախստան (3 մլն), Ուկրաինան (2.3 մլն), Չինաստան (2 մլն),  Էստոնիա (1.7 մլն) և այլն:



 

Placeholder
Ռուսաստանից դեպի Հայաստան տուրերն ավելացել են 28 տոկոսով