ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մշակութային նախագծի հովանավոր
Մշակույթ
10:19 17/03/2018
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մշակութային նախագծի հովանավոր

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ 2018 թ. մարտի 20-ին  Երևանի ռուսական արվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես՝ «Գողացված «Վրուբելի» վերադարձը» նախագծի շրջանակներում, նվիրված ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելին և «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ»  կորցված գլուխգործոցի Հայաստան վերադարձին:

Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ցանկացողները կարող են այցելել ցուցահանդես երեքշաբթիից կիրակի օրերին (երկուշաբթի հանգստյան օր)՝ Իսահակյան 38 հասցեում: Ցուցահանդեսը կշարունակվի է մինչև 2018 թ. նոյեմբերի 20-ը:

Միխայիլ Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը  գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից, (պրոֆեսոր Ա. Յ. Աբրահամյանի հավաքածու) 1995 թ.-ին:  Նկարը, որը 22 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, 2017 թ-ի. մարտին հայտնաբերվել էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Վերջին 8 ամիսների ընթացքում նկարը վերականգնվել է, ինչից հետո այն ստացել է իր սկզբնական տեսքը: 2017 թ. - ի նոյեմբերի 15-ին Մոսկվայում,  Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում, Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանցել է այն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մշակութային նախագծի հովանավոր