Հունվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է
Տնտեսություն
09:15 17/03/2018
Հայաստան

Հունվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 9.1%-ով՝ կազմելով 1 535.6 տոննա:

Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 1 408.0 տոննա միս:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 10.7%-ով աճել են նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 39.4 տոննա:

Միևնույն ժամանակ, ըստ ԱՎԾ-ի, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, նվազել են 2.4%-ով և կազմել 421.6 տոննա:

 

Placeholder
Հունվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է