Բաթումում այսօր մեկնարկում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը
Սպորտ
17:09 17/03/2018
Հայաստան

Բաթումում այսօր մեկնարկում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը

Այսօր Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 304 մասնակիցների թվում են 135 գրոսմայստեր:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը:

Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը:

Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Ընդհանուր առմամբ մեկնարկի դուրս կգա Հայաստանի 34 պատվիրավ:

2018 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը ընտրական փուլ է աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 23 մասնակից:

Մրցաշարի ժամանակացույց

16 մարտի   Մասնակիցների ժամանում
19:00 Բացման արարողություն
21:00 Տեխնիկական խորհրդակցություն
17 մարտի 15:00 1-ին տուր
18 մարտի 15:00 2-րդ տուր
19 մարտի 15:00 3-րդ տուր
20 մարտի 15:00 4-րդ տուր
21 մարտի 15:00 5-րդ տուր
22 մարտի 15:00 6-րդ տուր
23 մարտի   Հանգստյան օր
24 մարտի 15:00 7-րդ տուր
25 մարտի 15:00 8-րդ տուր
26 մարտի 15:00 9-րդ տուր
27 մարտի 15:00 10-րդ տուր
28 մարտի 11:00 11-րդ տուր
20:00 Փակման արարողոություն
29 մարտի   Մեկնում

 

Placeholder
Բաթումում այսօր մեկնարկում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը