Ֆրանսիական շամպայնը վաճառքի ռեկորդ է սահմանել
Քաղաքական
18:37 19/03/2018
Աշխարհ

Ֆրանսիական շամպայնը վաճառքի ռեկորդ է սահմանել

2017 թվականին ֆրանսիական շամպայնի վաճառքի ծավալը հասել է ռեկորդային ցուցանիշի և կազմել շուրջ 4.9 մլրդ եվրո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանսիայի շամպայնի կոմիտեին:

Կոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ հիմնական ներմուծող երկրներն են Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը և Ճապոնիան:

Ըստ աղբյուրի՝ վերջին 12 տարում ֆրանսիական շամպայնի շրջանառությունն աճել է 1 մլրդ եվրոյով, իսկ Եվրոպայից դուրս, նույն ժամանակահատվածում աճել է երկու անգամ:

Կոմիտեից նաև հայտնել են, որ 2017 թվականին շամպայնի արտահանումը առաջին անգամ գերազանցել է Ֆրանսիայում այս խմիչքի ներքին սպառման ծավալներին:  Մասնավորապես, եվրոպական երկրներ արտահանումը կազմել է  26%,  Եվրոպայից դուրս՝ 31 %:

Կոմիտեի ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ Չինաստանը  ֆրանսիական շամպայնի համար հանդիսանում է հեռանկարային շուկա:

Placeholder
Ֆրանսիական շամպայնը վաճառքի ռեկորդ է սահմանել