Տիտղոսակիր մարզիկը Հայաստանում է
Սպորտ
16:46 19/03/2018

Տիտղոսակիր մարզիկը Հայաստանում է

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն, իրանցի ըմբիշ Համիդ Սուրյանին:

Նախարարը ողջունել է հյուրին և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել նրա պես տիտղոսակիր մարզիկի:

«Մեր երկու երկրների համագործակցությունը սպորտում և հատկապես՝ ըմբշամարտում, ծառայում է այդ մարզաձևի զարգացմանը Հայաստանում և Իրանում: Վստահ եմ, որ հայ և իրանցի ըմբիշները մարզագորգի վրա ախոյաններ են, սակայն մրցահարթակից դուրս լավ ընկերներ են: Դրա վառ ապացույցը մեր այսօրվա հանդիպումն է»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ռոստոմյանը հյուրին է հանձնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի 25-ամյակի կապակցությամբ թողարկված հուշամեդալ: Համիդ Սուրյանը շնորհակալություն է հայտնել նվերի, ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները:

 

Placeholder
Տիտղոսակիր մարզիկը Հայաստանում է