Ռուսական արվեստի թանգարանում բացվում է «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդեսը
Մշակույթ
11:14 20/03/2018
Հայաստան

Ռուսական արվեստի թանգարանում բացվում է «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդեսը

Ռուսական արվեստի թանգարանը 2018թ. մարտի 20-ից նոյեմբերի 20-ը կցուցադրի Մ.Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը: Այն 1995թ. գողացվել, 2017թ. հայտնաբերվել և վերադարձվել է թանգարանին:

Ցուցադրությունը ներկայացնում է «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի ստեղծման պատմությունը և մեր օրերի նրա «ոդիսականը»: Ցուցահանդեսում օգտագործված են ձևավորման հատուկ լուծումներ և արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններ (AR-հավելված իրականություն տեխնոլոգիա), որոնք դիտողին կտեղափոխեն Վռուբելյան «Դեմոնիանայի» մոգական աշխարհ:

Placeholder
Ռուսական արվեստի թանգարանում բացվում է «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդեսը