Մի քանի գաղափար ունեմ, որոնք կփորձեմ կյանքի կոչել նշանակվելու դեպքում. Հ. Թովմասյան
Իրավունք
12:39 20/03/2018
Հայաստան

Մի քանի գաղափար ունեմ, որոնք կփորձեմ կյանքի կոչել նշանակվելու դեպքում. Հ. Թովմասյան

Խորհրդարանն այսօր քննարկում է Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցի քննարկումը: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

«ՍԴ անդամ ընտրվելու ժամանակ առիթ եմ ունեցել նշելու, որ այն իմ համար պատիվ է և պատասխանատվություն, իսկ ՍԴ դատարանի նախագահի դեպքում որքան պատիվն է բարձր, նույնքան պատասխանատվությունը՝ կապված պաշտոնի հետ:  Վստահ եմ, որ ՍԴ մյուս անդամները ևս արժանի էին այստեղ կանգնած լինելու, բայց պատիվն ինձ է տված»,- իր ելույթում ասաց ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը։

Նա նշեց, որ մի քանի գաղափար ունի, որոնք կփորձի կյանքի կոչել նշանակվելու դեպքում։
«Շատ եմ կարևորում նոր փոփոխված Սահմանադրության մեկնաբանության համապարփակ ներկայացնելը: Միգուցե պետք է մտածել բանավոր դատաքննություններն ուղիղ հեռարձակելու մասին։ Կարելի է մտածել այն ուղղությամբ, որ դատարանի որոշումները հրապարակվելուց հետո դատավորը պատասխանի լրագրողների հարցերին:

Ժողովրդավարական իրավական պետության ձևավորումը հնարավոր չէ պատկերացնել առանց արդյունավետ արդարադատության համակարգի կայացման: Չի կարելի թուլանալ՝ երկրում սահմանադրական արդարադատության մակարդակ ապահովելով, պետք է շարունակել անվերջ բարելավել»,- ներկայացրեց Թովմասյանը։

Placeholder
Մի քանի գաղափար ունեմ, որոնք կփորձեմ կյանքի կոչել նշանակվելու դեպքում. Հ. Թովմասյան