«Ժամանակ». Նախագահը առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
Օրվա մամուլ
09:21 20/03/2018
Հայաստան

«Ժամանակ». Նախագահը առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային  պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է՝ նախագահի լիազորությունները»:

«Ներկայումս գործող օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու  նախաձեռնությամբ  կարող են հանդես գալ  ՀՀ նախագահը, կառավարությունը, վարչապետը, ԱԳՆ-ն, գերատեսչությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրի  օտարերկրյա սուբյեկտները: Կատարվող փոփոխությունից հետո նախագահը առանց կառավարության, այսինքն՝ վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի ասյօրվա համարում։

Placeholder
«Ժամանակ». Նախագահը առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել