Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը
2017 թ. վերջում Բանկի հաճախորդների աճող թվի սպասարկման պայամանների բարելավման նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակի Սպասարկման բաժինը, որը գտնվում էր Նալբանդյան 46 հասցեում, տեղափոխվեց նոր ընդարձակ շենք Պուշկինի փ. 3/1 հասցեում:
Այսօր տեղի է ունեցել ՎՏԲ- Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Իվան Տելեգինը և ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը հյուրերի, Բանկի հաճախորդների և աշխատակիցների ներկայությամբ հանդիսավորությամբ կտրել են ժապավենը։
Բանկից հայտնում են, որ միջոցառման հյուրերին ներկայացվել է նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդներին հնարավորինս արագ և հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղը:
Այդ նպատակով «Պուշկին» մասնաճյուղում գործում է էլեկտրոնային հերթի համակարգ, առկա է հարմարավետ սպասասրահ՝ ինտերնետ մուտքի հնարավորությամբ, բանակցային սենյակներ: Իսկ հատուկ երեխաների հետ եկած այցելուների համար կահավորված է խաղային գոտի, որտեղ երեխաները, ծնողներին սպասելու ընթացքում, կարողանան հաճելի և օգտակար ժամանակ անցկացնել:
«Պուշկին» մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաև իրականացվում է կորպորատիվ հաճախորդների, փոքր և միջին բիզնեսի հաշվարկադրամարկղային սպասարկում:
Բացի այդ, Բանկի հաճախորդները կարող են անձամբ իրականացնել բանկային գործարքներ 24/7 ռեժիմով ինքնասպասարկման գոտում: Ինքնասպասարկման գոտին հագեցած է բանկոմատով և տերմինալով, որի շնորհիվ հաճախորդները ցանկացած պահին կարող են համալրել բանկային/քարտային հաշիվներ, ավանդներ, գումար հանել, մարել վարկեր, կատարել վճարումներ: «Պուշկին» մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն է տրվում անվտանգ պահել իրենց արժեքավոր իրերը դեպոզիտար պահատուփերում: