Վթարի հետևանքով զոհվածները վարորդներն են
Օրվա թեմա
12:22 20/03/2018
Հայաստան

Վթարի հետևանքով զոհվածները վարորդներն են

Վորոնեժում վթարի հետևանքով զոհվածները ավտոբուսի և բեռնատարի վարորդներն են: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Նախարարության էջում ասված է. «Մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին  տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:

Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 8 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց»:

Placeholder
Վթարի հետևանքով զոհվածները վարորդներն են