Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բեռլինում կայացած հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հաշտություններ են կնքվել նաև Շահրիյար Մամեդյարովը – Սերգեյ Կարյակին և Ուեսլի Սո – Ֆաբիանո Կարուանա պարտիաներում: 8-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ կարևոր հաղթանակ է տոնել Ալեքսանդև Գրիշչուկը:
8-րդ տուրից հետո 5.5 միավոր վաստակած Ֆաբիանո Կարուանան շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Շահրիյար Մամեդյարովը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, Ալեքսանդր Գրիշչուկը 4.5 միավոր 3-րդ տեղում է: Դին Լիժենը 4 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում: Վլադիմիր Կրամնիկը և Սերգեյ Կարյակինը 3.5-ական միավորով կիսում են 5-6-րդ հորիզոնականնները, իսկ Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն 2.5-ական միավորով բաժանում են 7-8-րդ հորիզոնականները:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 9-րդ տուրը:
9-րդ տուրի զույգեր.
Ուեսլի Սո – Ալեքսանդր Գրիշչուկ
Ֆաբիանո Կարուանա – Դին Լիժեն
Լևոն Արոնյան – Շահրիյար Մամեդյարով
Սերգեյ Կարյակին – Վլադիմիր Կրամնիկ