Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Մ17 և Մ19 տարեկան հավաքականների հետ
Սպորտ
19:19 20/03/2018
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Մ17 և Մ19 տարեկան հավաքականների հետ

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հանդիպել է Հայաստան Մ16 և Մ19 տարեկանների թիմերին:

ՀՖՖ-ն ներկայացնում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Նշենք, որ մարտի 24-ին ժամը 18:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ նույն մարզադաշտում՝ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:

Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպումը ՀՖՖ-ն ներկայացնում է լուսանկարներով։

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Մ17 և Մ19 տարեկան հավաքականների հետ