Արևային էներգիայի կուտակիչներ կառուցելը թիվ մեկ խնդիրն է. նախարար
Տնտեսություն
15:53 21/03/2018
Հայաստան

Արևային էներգիայի կուտակիչներ կառուցելը թիվ մեկ խնդիրն է. նախարար

Արևային էներգետիկայի ոլորտում կարևորագույն խնդիրն այն է, թե ինչպես կուտակել արևային էներգիան։ Այսօր խորհրդարանում այս մասին նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ կուտակիչներ կառուցելը թիվ մեկ խնդիրն է, որ հասկանան արևային էներգիան զարգացնել կուտակիչներով, թե կուտակիչները կառուցել երկրի տարածքում մի քանի հատ՝ ընդհանուր կուտակման համար:

«Այս խնդիրը լուծելու համար մենք հիմա պիլոտային ծրագրով կառուցվում է մեկ կուտակիչ, որի երեք ամսվա աշխատանքի արդյունքում այդ հարցի պատասխանը կտրվի»,- նշեց նախարարը։

Նա հայտնեց, որ հիդրոկայանների կառուցումով հիդրոէներգիայի բաժինը կհասցնեն 40 տոկոսի, միջուկայինը՝ 40-42 տոկոսի: «Կմնա 18 տոկոս: Այ այդ 18 տոկոսը կլինի թիրախ արևային և հողմային էներգիայի համար: Այսպիսով առաջիկա 10 տարիներին կձգտենք հրաժարվել գազային կայաններից»։

Placeholder
Արևային էներգիայի կուտակիչներ կառուցելը թիվ մեկ խնդիրն է. նախարար