ԱՄՀ-ն նոր ծրագիր է առաջարկել Հայաստանին
Տնտեսություն
12:47 21/03/2018
Հայաստան

ԱՄՀ-ն նոր ծրագիր է առաջարկել Հայաստանին

Արժույթի միջազգային հիմնադրամը նոր ծրագիր է առաջարկել Հայաստանին: Այն քննարկվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ու Հոսեյն Սամիի գլխավորությամբ Երևան ժամանած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առառաքելության պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ: 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության փոխանցմամբ, նշվել է, որ ծրագիրն իր բնույթով առանձնահատուկ է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առաջընթաց զարգացումները: Կողմներն ընդգծել են, որ  ծրագրի նոր բնույթը կարող է որպես դրական ազդակ ծառայել ներդրողների համար: 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշելով 2017 թվականին արձանագրված աննախադեպ բարձր տնտեսական աճի մասին, շեշտադրել է բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը։

Ըստ նախարարի՝  Արժույթի միջազգային հիմնադրամը այս գործընթացներում մշտական գործընկեր է: Բարեփոխումների շարունակականությունը հատկապես կարևորվել է ապագայում ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ ապահովելու տեսանկյունից:

Placeholder
ԱՄՀ-ն նոր ծրագիր է առաջարկել Հայաստանին