Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն այսօր ավարտվել են. Դեսպան
Քաղաքական
15:07 21/03/2018
Հայաստան

Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն այսօր ավարտվել են. Դեսպան

Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն այսօր ավարտվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել  է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: 

Դեսպանը հիշեցրել է, որ  2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս Նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու շնորհակալություն հայտնեց Նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

«Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը  և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն շ ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը:

Ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Չեխիայում ձուլվեց Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը, որի տեղադրման աշխատանքները Վատիկանի այգիներում այսօր ավարտվեցին»,-գրել է դեսպանը:







Լուսանկարները՝ Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից:

Placeholder
Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն այսօր ավարտվել են. Դեսպան