Ստամբուլում բացվել է Տարոն Մուրադյանի նկարների ցուցահանդեսը
Մշակույթ
14:00 21/03/2018
Տարածաշրջան

Ստամբուլում բացվել է Տարոն Մուրադյանի նկարների ցուցահանդեսը

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանում բացվել է հայազգի նկարիչ Տարոն Մուրադյանի «Բացահայտ գաղտնի խաղ» խորագրով ցուցահանդեսը:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, սա արվեստագետի առաջին ցուցահանդեսն է Թուրքիայում: Ցուցահանդեսի համակարգողը պրոֆ. Հասան Բյուլենթ Քահրամանն է:

Խոսելով իր աշխատանքների մասին՝ Մուրադյանն ասում է. «Ես շատ չեմ խոսի, թող նկարներս խոսեն: Թող այցելուները որոշեն, թե ինչ են պատմում նկարներս»:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

Placeholder
Ստամբուլում բացվել է Տարոն Մուրադյանի նկարների ցուցահանդեսը