Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահ
Քաղաքական
12:16 21/03/2018
Հայաստան

Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի 105 պատգամավորներից Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության քվեարկությանը մասնակցել են 94-ը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։

«Քվեատուփում առկա էր 93 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել երկուսը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 64, դեմ 27: Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ է նշանակվում Հրայր Թովմասյանը»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը, որին հաջորդեց դահլիճում ներկա պատգամավորների ծափահարությունները։

Placeholder
Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահ