Պուտինը կխաղա Ռուսաստանի հոկեյի հավաքականի հետ
Սպորտ
11:47 22/03/2018
Աշխարհ

Պուտինը կխաղա Ռուսաստանի հոկեյի հավաքականի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 4-ից 20-ը Դանիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կարող է հոկեյ խաղալ ռուսական հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:

«Ես կարծում եմ, որ դա, ամենայն հավանականությամբ, կարող է լինել գիշերային լիգայի շրջանակներում: Ընդհանրապես, մենք հաճախ ենք խաղում՝ կախված տղաների հնարավորություններից: Նրանք բոլորը հիմա փլեյ-օֆֆ են, հետո հնարավորություն կունենան պատրաստվել աշխարհի առաջնությանը: Ես կարծում եմ՝ դրանից հետո կլինի»,- ասել է Օլիմպիական կրկնակի չեմպիոն Վյաչեսլավ Ֆետիսովը՝ պատասխանելով հարցին՝ երբ կկայանա ՌԴ ղեկավարի խաղը հոկեիստների հետ:

Փետրվարի 28-ին Կրեմլում օլիմպիական մրցանակակիրների պարգևատրման արարողությունից հետո հոկեյի հավաքականը Պուտինին հրավիրել է հոկեյ խաղալ, նախագահը համաձայնել է: 

Placeholder
Պուտինը կխաղա Ռուսաստանի հոկեյի հավաքականի հետ