Լիբանանում Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
Քաղաքական
19:30 21/03/2018
Հայաստան

Լիբանանում Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

«2800-ամյա Երևանը` Հայաստանի երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը բացվել է Լիբանանում ՀՀ դեսպանությունում: Այն կազմակերպվել է 
Լիբանանում ՀՀ դեսպանության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, հանդես գալով բացման խոսքով, կարևորել է   Երևանի հազարամյակների պատմության ուսումնասիրումը, քաղաքի ժառանգության պահպանումը և համակողմանի ներկայացումը՝ շեշտելով, որ Երևանը հայ ժողովրդի բոլոր հատվածների մայրաքաղաքն է և պետք է արդարացիորեն ներկայանա որպես այդպիսին:

Ցուցադրության ըթնացքում ներկայացվել են Երևան քաղաքի պատմության տարբեր շրջանները պատկերող հարյուրից ավելի լուսանկարներ:

Placeholder
Լիբանանում Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել